Հովիկ Վարդումյանի «Փոքր Մհերի վերադարձը: Կանթեղ 2» վեպը արցախյան պատերազմից հետո շարունակվող նորօրյա ու այլակերպ պատերազմի ասք-տարեգրությունն է՝ արձակ պատումի և չափածո առասպելաբանության համադրությամբ մատուցված:
«Կայարան» գրական ակումբի «Երիտասարդ գրողների անթոլոգիան» քննարկվեց գրողների միության բանավեճի ակումբում: Քննարկմանը մասնակցեցին գրականագետներ, գրողներ, և իհարկե, անթոլոգիայի հեղինակները:
«Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակում մեկնարկած ցեղասպանության վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի արդյունքներն ամփոփվել են:
«Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակման փուլում է: Մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ: Հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է: Այսօր կկայանա երկրորդ նիստը:
«Անդին» ամսագիրը, «Կայարան» գրական ակումբը և «Էդիթ պրինտ» հրատարակչությունը համատեղ հայտարարում են դպրոցահասակ ստեղծագործողների գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում` արձակ, պոեզիա, Էսսե:
Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը սույն թվականի մայիսի 8-12-ը կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթը:
Մարտի 5-ին, 9-ին և 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվեն «Լորկինա» և «Կարմեն-սյուիտ» վերականգնված բալետային ներկայացումները:
Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա անվանի դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...